Հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է Խաչատրյանի անվան մրցույթը։
Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):
«Music of Armenia»-ն հայտարարում է «Սայաթ-Նովա» փառատոնի բացման մասին, որի մեկնարկը կտրվի Երևանում հունիսի 18-ին` «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում: Հունիսի 22-ին «Մեգերյան կարպետում» տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 13-ին, 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների, հյուրերի համար կազմակերպել է նաև մի շարք մշակութային միջոցառումներ։ Հունիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Լեոնարդ Բերնսթայն. ավելին, քան կյանքն է» ֆիլմի ցուցադրությունը։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...